Foto

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հրապարակել է 26 ֆուտբոլիստների անունները, որոնք կմեկնեն մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնությանը

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հրապարակել է այն 26 ֆուտբոլիստների անունները, որոնք թիմի կազմում կմեկնեն մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնությանը։

​ԱԱ-2022-ի փոխչեմպիոնների վերջնական հայտացուցակն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահներ. Մայք Մենյան («Միլան»), Բրիս Սամբա («Ռեն»), Ռոբեն Ռիսեր («Լանս»):

Պաշտպաններ. Լյուկա Դին («Ասթոն Վիլա»), Մալո Գուստո («Չելսի»), Լուկա Էրնանդես (ՊՍԺ), Տեո Էրնանդես («Ալ-Հիլալ»), Իբրահիմա Կոնատե («Լիվերպուլ»), Ժյուլ Կունդե («Բարսելոնա»), Մաքսանս Լակրուա («Քրիսթալ Փելաս»), Վիլյամ Սալիբա («Արսենալ»), Դայո Ուպամեկանո («Բավարիա»):

Կիսապաշտպաններ. Նգոլո Կանտե («Ֆեներբահչե»), Կուադիո Կոնե («Ռոմա»), Ադրիեն Ռաբիո («Միլան»), Օրելյեն Չուամենի («Ռեալ Մադրիդ»), Ուորեն Զաիր-Էմերի (ՊՍԺ), Մագնես Ակլիուշ («Մոնակո»), Բրեդլի Բարկոլյա (ՊՍԺ), Ռայան Շերկի («Մանչեսթեր Սիթի»), Ուսման Դեմբելե (ՊՍԺ), Դեզիրե Դուե (ՊՍԺ), Մայքլ Օլիսե («Բավարիա»):

Հարձակվողներ. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), Ժան-Ֆիլիպ Մատետա («Քրիսթալ Փելաս»), Մարկուս Թյուրամ («Ինտեր»):

​Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլում Ֆրանսիայի ընտրանին ուժերն է չափելու Սենեգալի, Իրաքի և Նորվեգիայի հավաքականների հետ։