Լատվիայի Առաջին լիգայի առաջնության 6-րդ տուրում «Մարուպե» ակումբը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի Մ-19 հավաքականի հարձակվող Արամե Մինասյանը, հաղթանակ է տոնել: Հայ ֆուտբոլիստը բացել է խաղի հաշիվը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ:
Մինասյանի արդյունավետ գործողությունն օգնել է լատվիական թիմին առավելության հասնել և վաստակել կարևոր 3 միավոր:
Արամե Մինասյանը լատվիական ակումբի կազմում մասնակցել է ընթացիկ առաջնության բոլոր 6 հանդիպումներին: Այս ընթացքում 19-ամյա հարձակվողն արդեն հասցրել է աչքի ընկնել 2 արդյունավետ գործողությամբ՝ իր հաշվին գրանցելով 1 գոլ և 1 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վերջերս է միացել «Մարուպեին»՝ հաջողությամբ անցնելով փորձաշրջանն ու պայմանագիր կնքելով ակումբի հետ:









