ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել,իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան։
1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված հայանպաստ Արցախյան պատերազմի զինադադարը։
Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր:
Հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին ստորագրել զինադադար:
Բայց նիկոլիստները ջնջեցին մեր հաղթական դիրքերն ու բերեցին կապիտուլյացիա։
Հենց նրանց հանցավոր անգործության արդյունքում Արցախը բռնի հայաթափվեց։
Իսկ այսօր կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում,որն իրականում Հայաստանի ադրբեջանացում է նշանակելու։
ՈՒ՞ր էինք,ուր հասանք։










