Foto

Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ որոշ քաղաքական ուժեր Հայաստանում «ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով»:

Կովսական (Զանգելան) այցի ընթացքում Ադրբեջանի նախագահը զգոնության կոչ է արել, ինչպես նաև հնչեցրել է մեղադրանքների հերթական չափաբաժինը հայկական կողմի հասցեին, հայտարարելով, մասնավորապես, 60 հազար հեկտար անտառային ֆոնդի ոնչացման մասին։

Նա նաև անդրադարձել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը հավելելով, որ պետք չէ պաշտպանել Հայաստանն Ադրբեջանից, քանի որ վերջինս հասավ նրան, ինչ ուզում էր։