Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի շուրջ 450մ երկարությամբ թունելում իրականացվում են ջրահեռացման և ջրամեկուսացման տարրերի մոնտաժման աշխատանքները։ Այն ավարտելուց հետո կմեկնարկեն թունելի երեսարկի պատերի բետոնացման աշխատանքները։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ շինարարությունը շարունակվում է Քաջարան-Ագարակ հատվածում առկա մյուս թունելում նույնպես։ «Ակտիվ ընթացքի մեջ են ճանապարհի հողային պաստառի, արհեստական կառույցների, կամուրջների, փոխհատումների և այլն կառուցման աշխատանքները։
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը», - նշված է հաղորդագրությունում։









