Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-ամյակի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։
Ռուսաստանի նախագահը ընդգծել է, որ այս օրը «մենք մեր երախտագիտությունն ու հարգանքն ենք հայտնում մեր հայրերին և պապերին, ովքեր ուս-ուսի տված կռվել են ռազմաճակատում և աշխատել են ներքին ճակատում՝ անթիվ զոհողությունների և դժվարությունների գնով մոտեցնելով երկար սպասված Հաղթանակը նացիստական զավթիչների նկատմամբ»։
Արտասահմանյան երկրների ղեկավարներին և քաղաքացիներին ուղղված շնորհավորական ուղերձներում Ռուսաստանի նախագահը սրտանց շնորհավորանքներ և անկեղծ երախտագիտության խոսքեր է հղել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և ներքին ճակատի աշխատողներին՝ մաղթելով նրանց առողջություն, քաջություն և երկարակեցություն։
Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձում Վլադիմիր Պուտինը կոչ է արել պահպանել պատերազմի դժվար տարիների իրադարձությունների հիշողությունը և ապագա սերունդներին փոխանցել մեր երկրների ժողովուրդներին կապող բարեկամության և փոխօգնության բարի ավանդույթները։









