Foto

ՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել ՀՀ դեսպանին՝ Զելենսկու հայտարարությունների պատճառով

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին բողոք է ներկայացվել Ռուսաստանի հասցեին հնչող «ահաբեկչական սպառնալիքների» համար Զելենսկուն «հարթակ տրամադրելու» անընդունելիության մասին, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն

Գերատեսչությունում նշել են, որ Երևանը պատշաճ բացասական գնահատական չի տվել Հայաստանում Զելենսկու՝ Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություններին, ինչը չի համապատասխանում գործընկերային հարաբերությունների բնույթին։