ՀԱՊԿ քարտուղարությունում տեղի է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հանդիպումը ՀԱՊԿ-ում Բելառուսի Հանրապետության նորանշանակ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Բեսպալիի հետ։
Թաալաթբեկ Մասադիկովը շնորհավորել է Վլադիմիր Բեսպալիին նշանակման կապակցությամբ։
Զրուցակիցները քննարկել են միջազգային քաղաքականության և անվտանգությանն առնչվող արդիական խնդիրներ, ինչպես նաև կազմակերպության ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցեր։
Վլադիմիր Բեսպալին ընդգծել է բելառուսական կողմի պատրաստակամությունը՝ կառուցողական և նախաձեռնողական աշխատանքի՝ հանուն հավաքական անվտանգության։









