Foto

Ղարաբաղը հայկական էր մինչև 2023 թվականի սեպտեմբերը. ՔՊ-ական

Ղարաբաղը հայկական էր մինչև 2023 թվականի սեպտեմբերը, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը։

Ըստ նրա՝ արցախցիները լքել են իրենց հայրենիքը, քանի որ ստորագրվեց լուծարման փաստաթուղթը։

«Դուք եք այնպես արել, որ Ղարաբաղը դադարի լինել հայկական, որ երբ մենք խոսում էինք հնարավոր լուծումների մասին, դուք մեզ անվանում էիք դավաճան, թրքասեր, ադրբեջանասեր»,- դիմելով ՀՅԴ-ին՝ ասաց նա։

ՔՊ-ականը նշեց, թե հաջորդ գումարման Ազգային ժողովում չի կարոտի «Հայաստան» խմբակցությանը՝ բացառությամբ Արծվիկ Մինասյանի։