Foto

Թռնեք վերև, իջնեք ցած՝ Արցախի անկման համար պատասխանատու է այսօրվա իշխանությունը. Սեյրան Օհանյան

Իշխանությունները փորձում են 44-օրյա պատերազմի հիմնական պատասխանատվությունը գցել միայն բանակի վրա, ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Այնինչ, ըստ Օհանյանի, պատասխանատվությունը կրում են իշխանության բոլոր թևերը։

«Բանակը, հատկապես, Արցախի պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրը գոնե մեկ ամիս անընդմեջ հերոսաբար կատարել է ու հիմնական պրոբելմն այն է եղել, որ ռազմաքաղաքական որոշումները չեն կարողացել ճիշտ ընթացք ստանալ ու փակել ճեղքման ճանապարհը, որով հակառակորդը կարողացել է առաջխաղացում ունենալ»,- ընդգծեց Օհանյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանատվություն կրի, քանի որ խրախուսել է նահանջի ճանապարհը։

«Թռնեք վերև, իջնեք ցած՝ Արցախի անկման համար պատասխանատու է այսօրվա իշխանությունը»,- ընդգծեց Օհանյանը։