Foto

ՊՍԺ-ն պատրաստ է Գոնսալու Ռամուշին վաճառել «Բարսելոնային»

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է հարձակման գիծն ուժեղացնելու նոր տարբերակներ փնտրել։ Այս անգամ ակումբի դիտակետում է հայտնվել ՊՍԺ-ի պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը։ Այս մասին հայտնում է TeamTalk-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել 24-ամյա ֆուտբոլիստին, քանի որ վերջինս իր հերթին դժգոհ է տրամադրվող խաղաժամանակից և կանոնավոր խաղային պրակտիկա չունենալու փաստից։

Նշվում է, որ պորտուգալացի հարձակվողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև Լոնդոնի «Չելսին»։

Ռամուշի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 35 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին փարիզյան գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։