Մայիսի 3-ից 10-ը Իտալիայում անցկացվում է «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարը:
Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մեր երկրից մրցաշարի «A» խմբում մասնակցում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը:
Մրցաշարին մասնակցում է նաև աշխարհի չեմպիոնի կոչման կրկնակի հավակնորդ Յան Նեպոմնյաշչին:









