Foto

Բողոքի ակցիա Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ. Ֆոտոռեպորտաժ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ՝ քաղաքական, հասարակական շրջանակները, հասարակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի Մարզահամերգային համալիրի դիմաց, որտեղ էլ ընթանում էր միջոցառումը։

Ակցիայի մասնակիցների նպատակը Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանավարության շրջանում տեղ գտած հակաժողովրդական դրսևորումների՝ ապօրինի քաղաքական հետապնդումների, քաղբանտարկյալների առկայության մասին բարձրաձայնելն էր, եվրոպացի քաղաքական գործիչներին հիշեցնելը նաև Արցախի ինքնորոշման անքակտելի իրավունքի մասին, պահանջելու, որ նրանք պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանին՝ պատերազմական հանցագործությունների համար, կոչ անելու, որ աջակցեն Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձին, նպաստեն, որ արցախցիներն անվտանգ վերադառնան հայրենի բնօրրան՝ Արցախ։