ԱՄՆ-ն և Իրանը հակված են քննարկել հրադադարի երկարաձգման հարցը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Ներկայումս հրադադարի երկարաձգումը կարևոր է։ Մեզ համար կարևոր է կանխել պատերազմի վերսկսումը։ Երբ հրադադարի մասին առաջին անգամ հայտարարվեց, մենք հայտարարեցինք, որ երկու շաբաթը կարող է բավարար չլինել շատ կարևոր հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար։ Մեզ կարող է լրացուցիչ ժամանակ անհրաժեշտ լինել։ Ես տեսնում եմ, որ կողմերը, անկեղծ ասած, հանձնառու են դրան»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը։









