Foto

Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար

ՀՀ իշխանություններն ադրբեջանցիների  հետ ձեռք ձեռքի տված պայքարում են Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևորականների դեմ։ Սա այլևս անհերքելի իրողություն է, ինչին ականատես ենք լինում գրեթե ամեն Աստծո օր: Այս մասին գրել է Տեր Աբգար քահանա Սողոմոնյանը։

«Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում, հերթական  զավեշտն էր՝ հրահրված իշխանությունների կողմից, երբ Վեհափառ հայրապետի այցը և ողջ արարողությունը Հանրային հեռուստաընկերությունը եթեր չհեռարձակեց:

Օրվա զավեշտի վերջին արարը Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի  կայքից Վեհափառ Հայրապետի այցը լուսաբանող նյութի հեռացումն էր:

«Խաղաղության մարտիկները» կռվում են սեփական Եկեղեցու դեմ, երբ այդ նույն ժամանակ Ադրբեջանը Արցախում հայկական եկեղեցիներն ու սրբություններն է ոտնակոխ անում:

Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները»: