Եթե ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները ձախողվեն, Իսրայելը կքննարկի ռազմական գործողությունների հարցը։
Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Իսրայելի բանակը համարժեք կարձագանքի «Հեզբոլլահ»-ի հարձակումներին։
«Մենք կհեռանանք Լիբանանից, երբ կառավարության և բանակի իշխանությունը լիովին վերականգնվի», – հավելել է նախարարը։









