Foto

Օրբանը հրաժարվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավորական մանդատից

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով շուտով լքելու է իր պաշտոնը, հայտարարել է, որ որոշում է կայացրել հրաժարվել խորհրդարանի պատգամավորի մանդատից, սակայն մտադիր է մնալ «ՖԻԴԵՍ – Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության առաջնորդի դիրքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մանդատը, որը ես ստացել եմ որպես «ՖԻԴԵՍ»-ի և Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության կազմած կոալիցիայի ցուցակի առաջին համար, փաստացի հանդիսանում է «ՖԻԴԵՍ»-ի խորհրդարանական մանդատը, ուստի ես որոշել եմ հրաժարվել դրանից։ Այս պահին ես պետք եմ ոչ թե խորհրդարանում, այլ ազգային կուսակցական շարժման վերակազմակերպման համար»,- հայտարարել է Օրբանը տեսաուղերձում, որը հեռարձակվել է հունգարական հեռուստաալիքներով։