Foto

Փաշինյանը չի համապատասխանում իր պաշտոնին. ՀՀ-ն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության

Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ հայ քրիստոնյաներին պաշտպանելու խոստումով, սակայն երկու ձախողված պատերազմներից հետո նա ժողովրդին առաջնորդեց միայն դեպի պարտություն և հանձնում:
Այսօր մենք ականատեսն ենք այդ ձախողման աղետալի հետևանքներին՝ Արցախի հայաթափմանը և քրիստոնեական ժառանգության շարունակական ոչնչացմանը:
Պատասխանատվություն ստանձնելու փոխարեն՝ նա թիրախավորում է իր քաղաքական ու կրոնական ընդդիմախոսներին՝ փորձելով վերահսկողություն հաստատել Եկեղեցու նկատմամբ:
Այս տեսանյութը հիշեցում է բոլորին, որ Փաշինյանն այլևս չի համապատասխանում իր պաշտոնին. Հայաստանն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության: