Foto

ԱՄՆ հատուկ բանագնացների և Իրանի արտգործնախարարի հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 27-ին

ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կարող են հանդիպել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ երկուշաբթի՝ ապրիլի 27-ին, Իսլամաբադում՝ պակիստանցի միջնորդների հետ հանդիպումից հետո, հաղորդում է Axios-ի լրագրողը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

«ԱՄՆ հատուկ բանագնացների և Արաղչիի միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ երկուշաբթի, այն բանից հետո, երբ Քուշները և Ուիթքոֆը առանձին երկկողմ բանակցություններ կանցկացնեն պակիստանցի միջնորդների հետ», – գրել է լրագրողը սոցիալական ցանցում։

Հիշեցնենք՝ Արաղչին ուրբաթ օրը ժամանել է Պակիստան, որը միջնորդ է Թեհրանի և Վաշինգտոնի միջև։ Այնուհետև նախարարը կայցելի Օման և Ռուսաստան՝ քննարկելու ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությանը վերջ դնելու ջանքերը։

Սպիտակ տան մամուլի քարտուղարը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ապրիլի 25-ի առավոտյան կմեկնեն Պակիստան՝ իրանական կողմի հետ բանակցություններ վարելու համար։