«Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը պարզապես հիշեցում չէ անցյալի մասին…
Այս օրը հիշեցում է մեզ` ուժեղ լինելու մասին։
Մեր հայրենակիցները կոտորվեցին նաև այն պատճառով, որ չունեինք կազմակերպված և ուժեղ պետություն, որը կկարողանար պաշտպանել իր ժողովրդին»։ Այդ մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը․
«Այսօր մենք մեզ նույն հարցն ենք տալիս՝ պատրա՞ստ ենք լինել ուժեղ, թե ուզում ենք շարունակել կորստաբեր ընթացքը թույլ իշխանության հետ։
Հասարակությունը սպասում է առաջնորդի, որը չի թողնի իր ժողովրդին անպաշտպան ու գլուխ չի խոնարհի հակառակորդի առաջ։
Այս սպասումը օբյեկտիվորեն կապվում է Սամվել Կարապետյանի հետ»,- ընդգծել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։









