Foto

Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Գասպար Տերտերյանը (72 կգ) դարձել է 2026 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հունահռոմեական ըմբշամարտում։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում 20-ամյա հայ մարզիկը 1-1 հաշվով հաղթել է բելառուս Ալեքսանդր Լյավոնչկային։

Նշենք, որ սա Տերտերյանի առաջին մեծահասակների մրցաշարն էր, որտեղ նա հաղթել է ադրբեջանցի և շվեդ մրցակիցների՝ հասնելով կիսաեզրափակիչ։

Տերտերյանը Տիրանայում կայացած մրցաշարում Հայաստանի համար նվաճել է հինգերորդ և վերջին մեդալը։