Foto

Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա տանն է. Սուրեն Գրիգորյանը՝ ավտոբուսում դանակահարության դեպքի մասին

Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա արդեն տանն է, այս մասին ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ավտոբուսում դանակահարության դեպքին։

«Այսինքն` տևական բժշկական հսկողության տակ լինելու անհրաժեշտություն չի եղել, ինչն իրականում չի չեղարկում այն փաստը, որ սա շատ զարհուրելի ու անընդունելի դեպք է»,-նշել է փոխքաղաքապետը։