Foto

Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը ցայտնոտի մեջ է ընկել  բլոգեր Արամ Գաբրիելյանովի պնդումներից առ այն, թե իբր ինքը՝ Օնիկ Գասպարյանը խոստովանել է, որ «Նիկոլ Փաշինյանն է իրեն ստիպել 44-օրյա պատերազմի ժամանակ զորքերը ետ քաշել, ճանապարհ բացել թշնամու առաջխաղացման համար և հանձնել Շուշին»։

Օնիկը նախ շնչակտուր հերքման տեքստ է տարածել անվանելով տարածվածը ցնդաբանություն, ապա մտերիմ շրջապատում վախվորած հայտնել, թե. « էս նեղ մաջալին իրան հանելը իշխանությունների դեմ իրան հեչ ձեռք չի տալիս, ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքնա մտնեմ առաջին գիծ»,-ըստ լուրերի մոտավորապես այս կերպ արտահայտվել  է վերջինս։