Foto

Հորմուզի նեղուցով 12 ժամում երեք լցանավ է անցել. Reuters

Հորմուզի նեղուցով ապրիլի 20-ին երեք լցանավ է անցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տվյալների վերլուծությամբ զբաղվող SynMax ընկերությանը և Kpler հարթակից ստացված հսկման տվյալներին։«Վերջին 12 ժամվա ընթացքում իրականացվել է ընդամենը երեք անցում (Հորմուզի նեղուցով)», – նշվում է հրապարակման մեջ։Այսպես, նեղուցով անցել են նավթամթերք փոխադրող Nero լցանավը, քիմիական արտադրանք փոխադրող լցանավ և հեղուկացված նավթային գազ փոխադրող լցանավ։Գործակալությունը տվյալներ չի հաղորդում նավերի պատկանելության, սեփականատերերի կամ երթուղիների վերաբերյալ։

Reuters-ը հիշեցնում է, որ նավագնացությունը Հորմուզի նեղուցով գործնականում դադարեցված է։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածներից և Իրանի պատասխան գործողություններից հետո նեղուցով նավագնացության ծավալը նվազել է 97%-ով։Ապրիլի 13-ին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցի իրանական նավահանգիստների շրջափակման մասին։Վաշինգտոնը վստահեցնում է, որ Իրանի հետ առնչություն չունեցող նավերը կարող են ազատ անցնել Հորմուզի նեղուցով, եթե նրանք տարանցման համար չեն վճարել Թեհրանին։