Foto

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականն առաջին մեդալը նվաճեց Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների առաջնությունում, որն ընթանում է Վրաստանի Բաթումի քաղաքում:

Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գառնիկ Չոլաքյանը պոկում վարժության երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 120 կգ ու 124 կգ:

Պոկում վարժությունում Չոլաքյանը դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 145 կգ ու 150 կգ: Այս վարժությունում նա նվաճեց բրոնզե մեդալ:

Երկամարտի  274 կգ արդյունքով` Գառնիկ Չոլաքյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնն է:Երկամարտի 275 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Բուլղարիան ներկայացնող Անգել Ռուսևը: