Foto

ՀՀ ԱԳՆ պարզաբանումը Բրազիլիայի Դաշնային Հանրապետության անվանման վերաբերյալ

Ի պատասխան հաճախակի ստացվող հարցումների և մեկնաբանությունների, ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է․

«Բրազիլի Դաշնային Հանրապետության պարագայում անհրաժեշտ է առաջնորդվել պաշտոնական գրագրության մեջ հաստատված անվանումներով. երկրի անունը Բրազիլ է, իսկ մայրաքաղաքինը՝ Բրազիլիա։

Այս ձևակերպումները համապատասխանում են ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի և Կադաստրի կոմիտեի փոխհամաձայնությամբ մշակված օտարերկրյա պետությունների և մայրաքաղաքների անվանումների հայերեն համարժեքների ցանկին»։