Foto

ՀՀ դեսպանը ցավակցություն է հայտնել Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավարի մահվան կապակցությամբ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը գրառում է կատարել ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում:

ՀՀ դեսպանն իր գրառման մեջ ընդգծել է, որ դոկտոր Խարազին՝ որպես Իրանի վաստակաշատ դիվանագետ և ականավոր քաղաքական գործիչ, մշտապես եղել է հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության անկեղծ բարեկամը՝ իր գործունեությամբ նպաստելով Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը: