Foto

ՆԱՏՕ-ն 2026 թվականին Ուկրաինային կտրամադրի 60 միլիարդ դոլարի ռազմական օգնություն

ՆԱՏՕ-ն 2026 թվականին Ուկրաինային կտրամադրի 60 միլիարդ դոլարի ռազմական օգնություն՝ ի լրումն Եվրամիության կողմից տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Մենք պետք է ապահովենք, որ Ուկրաինան ստանա անհրաժեշտ աջակցությունը։ Բոլոր դաշնակիցները պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն, որպեսզի հասնեն այս տարվա համար Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության աջակցության 60 միլիարդ դոլարի նպատակային ցուցանիշին», — հայտարարել է Ռյուտեն։