Այսօր՝ ժամը 17:40-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Ազգային ժողովի՝ սույն թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար գրանցվելու նպատակով, իր ընտրական ցուցակը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ՀՀ օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթերի հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։









