Խոտաբույսերի և համեմունքների ճիշտ օգտագործումը կանխում է աղիքներում փտող պրոցեսների զարգացումը, բարելավում է նյութափոխանակությունը և որոշակի սննդամթերքների մարսողականությունը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից:
Գործակալությունը նշել է, որ հատկապես օգտակար են այնպիսի սննդամթերքներ, ինչպիսիք են սխտորը, սոխը, կոճապղպեղը, քրքումը, պղպեղը, քեմոնը և մեխակը։ «Դրանք ունեն հակամանրէային հատկություններ, որոնք խոչընդոտում են մանրէների աճը և բազմացումը, այդպիսով նպաստելով սննդամթերքի թարմության պահպանմանը»,- բացատրել է Ռոսպոտրեբնադզորը։









