Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Հանձնաժողովում քննարկվել են ՀԸԳՀ-ի նոր ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը, միջոցառումների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով:
Անդրադարձ է կատարվել ճանապարհային քարտեզի կիրարկումն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված մշտադիտարկման և հաղորդակցության նոր գործիքների ներդրման անհրաժեշտության հետ կապված հարցերին։
Նիստի արդյունքներով փոխվարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին։









