Foto

18-ամյա դպրոցական, կալանավորված Դավիթ Մինասյանի առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չկա

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չկա: Այս մասին 24News-ին հայտնեց փաստաբան Լուսինե Մարիտիրոսյանը:

«Առավոտյան եմ եղել իր մոտ: Էլի նույն ցավերը, նույն գլխապտույտները, նույն անկողնային վիճակը»,-նշեց փաստաբանը:

Դավիթի մայրը չի կարող որդուն տեսակցել: Փաստաբանն ասաց, որ մինչև այս պահը հնարավորություն չեն տվել, որպեսզի տիկին Գայանեն տեսնի որդուն:

Հասմիկ Սարգսյան