ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է ոստիկանության գվարդիայի մեքենայի մասնակցությամբ այսօրվա վթարին․
«Ողորմելի, մեծաբերան մահավաճառ ստահակներ, 7:50 Ապարանում վթարված ավտոբուսը ոչ մի կերպ չէր կարող ուղեկցել ժամը 8:00-ին Երևանի Սայաթ-Նովա փողոցից շարժվող վարչապետին կամ նրա ավտոբուսին։
Կամ էս նկարը տեսնողը ի՞նչ աստիճանի հոգին սատանային պիտի ծախած լինի, որ պնդի, թե ավտոբուսն է հանդիպակաց դուրս եկել, երբ նկարում Նիսանը հանդիպակացում է, ավտոբուսը՝ իր գծով ճամփեզրին։
Լավ դուք մարդկանց կյանքն ու մահը մանրադրամ սարքելուց բացի ուրիշ բանի ունակ չե՞ք։
Տեղի ունեցածը ողբերգություն է ու ես ցավակցում եմ մահացածի հարազատներին»։









