Foto

Գազայի վրա Իսրայելի օդային հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել. Al Jazeera

Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են, հաղորդում է Ալ Ջազիրան՝ հղում անելով պաղեստինյան անկլավի բժշկական աղբյուրներին։

Հեռուստաալիքը նշել է, որ հարվածները թիրախավորել են Գազայի հատվածի կենտրոնում գտնվող պաղեստինյան փախստականների Էլ-Բուրեյջ ճամբարը։

Ավելի վաղ «Բժիշկներ առանց սահմանների» մարդասիրական կազմակերպության շտապ օգնության բաժնի ղեկավար Քլեր Սան Ֆիլիպոն հայտարարել էր, որ Գազայի հատվածում պաղեստինցիների ցեղասպանությունը շարունակվում է, և իրավիճակը շարունակում է մնալ աղետալի, չնայած հրադադարից անցել է վեց ամիս։