Եվրասիական մարզական համագործակցության համաժողովն է, Ծառուկյանն ընդունել է օլիմպիական կոմիտեներին
Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը։ Միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներն ու գլխավոր քարտուղարները, որոնց ընդունել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Համաժողովը կարևոր հարթակ է տարածաշրջանի սպորտային կառույցների միջև համագործակցության խորացման և կապերի ամրապնդման համար։