Foto

Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք»

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը մեղադրվում է պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հուշարձաններն անհատույց սեփականության իրավունքով Հայաստանյայց առաքելական եկեղեցուն հանձնելու համար, գրում է «Հետք»-ը։

Ըստ մեղադրանքի՝ Մանուկ Վարդանյանը կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնի 1-ին կարգի մասնագետի հետ դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Մ. Վարդանյանի նկատմամբ կիրառվել է «գրավ» խափանման միջոցը։

Մասնավորապես՝ պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող մի շարք վանքերի և եկեղեցիների նպատակային օգտագործումն ապահովելու նպատակով, պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հուշարձաններն անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են Հայաստանյայց առաքելական եկեղեցուն:

Գործը 2026թ. ապրիլի 9-ին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Մերի Մոսինյանին։