Foto

Վճարային բոլոր հարցերի դեպքում դիմեք «Թել-Սել»-ին, մետրոպոլիտենի աշխատակիցներին մի՛ վիրավորեք. Հայտարարություն

Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վերջին երկու օրերին  «Թել-Սել»-ով վճարումների խափանումների կապակցությամբ.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտենի վճարային անցակետերում հսկողություն իրականացնող աշխատակիցները որևէ առնչություն չունեն վճարային գործառույթների հետ։

Խնդրում ենք և հորդորում՝ զերծ մնալ աշխատակիցների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելուց և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելուց։

Վճարային բոլոր հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել «Թել-Սել» ընկերությանը։

Հեռախոս՝ 88-30, 060 27 22 22»