Foto

Իսրայելն ավելի ուժեղ է, քան երբևէ, իսկ իրանական ռեժիմը՝ ավելի թույլ․ Նեթանյահու

Իսրայելն ավելի ուժեղ է, քան երբևէ, իսկ իրանական ռեժիմը՝ ավելի թույլ, քան երբևէ, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք ջախջախում ենք Իրանի ահաբեկչական ռեժիմը անընդհատ աճող ուժով։ Երեկ մենք ոչնչացրեցինք ինքնաթիռներ և տասնյակ ուղղաթիռներ, իսկ այսօր հարվածեցինք ԻՀՊԿ-ի կողմից օգտագործվող երկաթուղիներին և կամուրջներին։

Եվ ահա գլխավոր կետը. այս գործողությունները, որոնք ես հաստատել եմ պաշտպանության նախարարի հետ համատեղ, ուղղված չեն Իրանի ժողովրդի դեմ։ Ընդհակառակը, դրանք նախատեսված են թուլացնելու և ջախջախելու ահաբեկչական ռեժիմը, որը նրանց ճնշել է 47 տարի։

Սա այլևս Իրանը չէ, և սա այլևս Իսրայելը չէ։ Մենք ուժերի հավասարակշռությունը տեղափոխում ենք մի ծայրից մյուսը», – հայտարարել է Իսրայելի վարչապետը։