Foto

Աստվածամոր պես համառ լինեք և Ձեր «Այո»-ով ՀԱՂԹԱՆԱԿ բերեք․ Բագրատ Սրբազան

«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը Բագրատ արք. Գալստանյանի ուղերձն է հրապարակել․

«Ապրիլի 7 է Աստվածամոր Ավետման տոնն է մեր կանանց, քույրերի տոնն է:

Հատկապես մեր նահատակ զավակների, եղբայրների մայրերին մեր խոնարհումն ու շնորհավորանքը:

Աստվածամոր պես համառ լինեք և Ձեր «Այո»-ով ՀԱՂԹԱՆԱԿ բերեք, ինչպես Աստվածամոր «Այո»-ն մեր Փրկիչին է ծնել, այնպես էլ ձեր «Այո»-ն ՀԱՂԹԱՆԱԿ լինի մեր երկրի համար` վճռական կերպով:

Աստված օրհնի բոլորիդ…
Աստվածամայրն էլ բարեխոս…»։