Foto

«Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դերը նվազում է, Թուրքիայի ազդեցությունը՝ աճում». Իսրայելական մամուլ

Իսրայելական մամուլը գրում է, որ Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության և պատերազմի ֆոնին ձևավորվում են նոր ուժային հարաբերություններ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Haaretz» պարբերականում հրապարակված վերլուծության համաձայն՝ Պարսից ծոցի երկրները փորձում են վերանայել իրենց անվտանգային քաղաքականությունը և նվազեցնել կախվածությունը Միացյալ Նահանգներից։ Նշվում է, որ այս գործընթացները քննարկվում են փակ դռների հետևում՝ հատկապես Սաուդյան Արաբիայում ընթացող դիվանագիտական շփումների շրջանակում։

Վերլուծության հեղինակ Էլադ Գիլադին ընդգծում է, որ ձևավորվող նոր համակարգում Թուրքիան աստիճանաբար դառնում է կարևոր և ազդեցիկ դերակատար։ Նրա գնահատմամբ՝ Անկարայի և տարածաշրջանի մի շարք երկրների՝ մասնավորապես Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների բարելավումը մեծացնում է Թուրքիայի կշիռը տարածաշրջանում։

Այսպիսով, իսրայելական աղբյուրը նշում է, որ ընթացիկ զարգացումների պայմաններում ձևավորվում է նոր իրողություն, որտեղ ԱՄՆ-ի դերը որոշ չափով նվազում է, իսկ Թուրքիայի ազդեցությունը՝ աճում։