Foto

Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան

Հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը տեղյակ չէ, որ իր որդուն Քննչական կոմիտեում ազատել են աշխատանքից դպրոցականներ Դավիթ և Միքայել Մինասյանի գործի շրջանակներում։ Այս մասին նա ասել է 24News-ի հետ զրույցում։

«Էս ձեր պետությունն ու Նիկոլը ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ, ինքն առանձին իրա կյանքով ա ապրում, ես իմ: Ինքը պետական աշխատող ա, ես իմ սպորտսմենի կյանքով: Ես ձեզնից եմ իմանում, որ ազատել են, կփորձեմ խոսել հետը իմանալ` ազատե՞լ են, թե չէ», – նշել է նա ու հավելել, որ տեսել է, թե «գրում եմ Իսրայել Հակոբկոխյանի որդին, սենց-նենց…»։

Ինչո՞վ է հայտնի Դավիթ եւ Միքայել Մինասյանների մայրը. «Հրապարակ» | Armlur –  Լուրեր Հայաստանից

«Կարո՞ղ ա ես եմ քննում, ես եմ քննիչը: Իմ տղեն մենակ իմ խորհրդով գնացել ընդունվել ա ակադեմիա, թե չէ մնացածը ես իրա ոչ մի գործից տեղյակ չեմ: Ինքն առանձին տանն ա ապրում», – ասել է հայտնի մարզիկը։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում հայտնված տեղեկության համաձայն դպրոցական Դավիթ և Միքայել Մինասյանների գործով քննիչը հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի որդին է, որը նաև ներկա էր նրանց տանը տեղի ունեցած մի քանի խուզարկությանը։

Հիշեցնենք, որ անցյալ կիրակի Սուրբ Աննայում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով քրեական ոստիկանները ոստիկանապետ Կամո Ցուցուլյանի անմիջական ղեկավարությամբ հենց Ծաղկազարդի օրհնության կարգի ժամանակ բիրտ ուժ կիրառելով ձերբակալեցին 18-ամյա Դավիթ և Միքայել Մինասյաններին, որոնք դեռ դպրոցական են՝ սովորում են 12-րդ դասարանում։ Ավելի ուշ մի եղբայրը՝ Միքայելը, գրավի դիմաց ազատ արձակվեց, իսկ Դավիթին դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց երկու ամսով։ Բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցող Դավիթին սկզբից տարան «Արմավիր» ՔԿՀ, հետո՝ «Աբովյան» ՔԿՀ, որպեսզի կարողանա ավարտական քննություններ հանձնել։ Այնտեղ արդեն նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ, որից հետո ստիպված տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղի վերակենդանացման բաժանմունքում էլ պատանին գտնվում է։