Foto

Երևանում հանքերը շահագործող ընդերք օգտագործողների համար բարեկարգման պահանջներ են սահմանվել

Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ․ 469-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն որոշման մեջ, որով պարտադիր բարեկարգման պահանջներ են սահմանվել Երևան քաղաքում հանքերը շահագործող ընդերք օգտագործողների համար.

«Պարտադիր բարեկարգման աշխատանքներ են՝

հանքի հարակից ընդհանուր օգտագործման ճանապարհների բարեկագումը, խճապատումը, ասֆալտի քերուկով նորոգումը,

հանքից դուրս եկող մեքենաների անիվների լվացումը, հանքի տարածքում ջրցան թնդանոթների և/կամ ջրցան այլ սարքավորումների տեղադրումը,

օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ, համայնքի կողմից տվյալների ստուգաչափման հնարավորությամբ:

Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի մարտի 2-ից։

Հորդորում ենք ընդերք օգտագործողներին պահպանել վերը նշված որոշման պահանջները:

Իրավախախտողների նկատմամբ կկիրառվեն ՀՀ ՎԻՎ օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։