ՀՀ նախագահը հրաժարվել է Վազգեն Տիգրանի Սահակյանին դատավոր նշանակել և դիմել է Սահմանադրական դատարան։
Վազգեն Սահակյանին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու առաջարկ ԲԴԽ-ն ՀՀ նախագահին ներկայացրել է մարտի 12-ին։ ՀՀ նախագահը, սակայն, չի ստորագրել նշանակման հրամանագիրը և դիմել է ՍԴ՝ վիճարկելով սահմանադրականության հարցը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ թեկնածուի բարեվարքությունը այնքան էլ լավ չի գնահատվել, սակայն ԲԴԽ-ն ներկայացրել է նրա թեկնածությունը ներկայացրել է առանց լուրջ հիմնավորումների։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ կփորձի պարզաբանում ստանալ ՀՀ նախագահի աշխատակազմից։ Մինչ այդ նշենք, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել դիմումը։ Գործով դատաքննությունը պետք է մեկնարկեր այսօր՝ մարտի 31-ին՝ գրավոր ընթացակարգով, զեկուցողը դատավոր Էդգար Շաթիրյանն է։ Որպես պատասխանող կողմ ներգրավվել է ԲԴԽ-ն։ ՍԴ դատավորներից Դավիթ Խաչատուրյանը, ով ԲԴԽ անդամ է եղել, ինքնաբացարկ է հայտնել։ ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ նաև փաստաթղթեր է պահանջել նախագահից և ԲԴԽ-ից։
37-ամյա Վազգեն Սահակյանը որևէ տեղ չի աշխատում՝ ըստ դատավորների թեկնածուների ցուցակում առկա տեղեկատվության։









