Foto

«Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն

Հայկական ոգին, ուժն ու հաղթանակի խորհրդանիշը՝ «Յարխուշտա»-ն, այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն։ Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միավորում են ուժերը՝ ստեղծելով մի հնչյուն, որը կոգեշնչի հաղթանակներ»,- ասվում է հաղորդագրությունում: