Foto

«Wizz Air» ավիաընկերությունը բազավորում է իր երրորդ օդանավը Զվարթնոցում և մեկնարկում երկու նոր ուղղություն դեպի Նիդեռլանդներ և Բելգիա

«Wizz Air» ավիաընկերության Գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը հրավիրված ասուլիսին ներկայացրել է Հայաստանում ավիաընկերության ապագա զարգացման և ընդլայնման ծրագրերը: Այս տարվա հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ավիաընկերությունը կբազավորի իր 3-րդ օդանավը: Այս մասին հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջը։ 

«Միաժամանակ հայտարարվեց երկու նոր ուղղության մեկնարկի մասին՝

• Երևան–Էյնդհովեն (Նիդեռլանդներ) – Երևան. մեկնարկը ս.թ. հոկտեմբերի 26-ից, շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ,

• Երևան- Շառլերուա (Բելգիա)-Երևան. մեկնարկը 2027թ. փետրվարի 1-ից, շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ:

Միջոցառմանը մեկնաբանություններով հանդես եկան ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, ՀՀ ՔԱԿ Նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը, Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը:

Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը Հայաստանից կիրականացնի չվերթեր 18 ուղղություններով դեպի 10 երկիր»: