ՀՀ–ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Հայաստանի օրենսդրության համաձայն՝ մարմինը կարող էին հանձնել միայն հարազատներին, բայց նրանք հրաժարվել էին Այշատից և չէին պատասխանում հարցումներին։ Հայաստանի իշխանությունները (ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոստացել էր զբաղվել այս հարցով) համաձայնել են վճարել հուղարկավորության համար, որպեսզի նրա մարմինը հանձնվի հողին։ Այշատի գերեզմանը գտնվում է գերեզմանատան առանձին հատվածում, որտեղ տապանաքարեր չկան։









