Պատմական արդյունք Հայաստանի գեղասահքում։ Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվում է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում։
Հայտնում են ՀՀ գեղասահքի ֆեդերացիայից։
«Պատմական արդյունք Հայաստանի գեղասահքում։
Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվում է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում։ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը արձանագրում են այս նշանակալի հաջողությունը՝ բարձր մակարդակով։
Այս արդյունքով նրանք ճանապարհ բացեցին հաջորդ Աշխարհի առաջնությունում ևս մեկ զույգի մասնակցության համար, ինչպես նաև նվաճեցին մեծահասակների Աշխարհի գավաթի (Գրան-Պրի) երկու ուղեգիր, որի իրավունքը շնորհվում է միայն Միջազգային սահքի միության (ISU) կողմից»։









