Foto

Կրասնոդարը ջախջախեց Պարի ՆՆ-ին, Սպերցյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց «Պարի Նիժնի Նովգորոդին»։

Խաղի ընթացքում պոկեր ձևակերպեց Ջոն Կորդոբան։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն աչքի ընկավ երկու գոլային փոխանցումով։

«Ցուլերի» ավագը մասնակցել է հանդիպմանը մեկնարկային րոպեներից և փոխարինվել 87-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը 49 միավորով։