Foto

Իսրայելի ՊՆ-ն հայտնել է առաջիկայում Իրանի ուղղությամբ հարվածների անխուսափելի աճի մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը մարտի 21-ին հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ կուժեղացնեն հարվածների ինտենսիվությունն իրանական թիրախների ուղղությամբ։

«Առաջիկա շաբաթվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի և ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական ռեժիմի և դրա վրա հիմնված ենթակառուցվածքների դեմ իրականացվող հարվածների ինտենսիվությունը զգալիորեն կաճի. և՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, և՛ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած արշավը կշարունակվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ փոխանցելով նախարար Կացի խոսքերը։