Foto

Միայն միասնականությամբ կհաղթենք թշնամուն․ Իրանի հայոց թեմի առաջնորդը շնորհավորել է Նովրուզը

Իրանի հայոց թեմի առաջնորդ Տեր Գրիգոր արքեպիսկոպոս Չիֆթճյանը ուղերձ է հղել՝ շնորհավորելով իսլամական աշխարհի Նոր տարին՝ Նովրուզը։

«Թշնամիները երբեք չեն հասկանում, ով էլ լինեն, որ Իրանում, ինչպես նաև քրիստոնեական աշխարհում, ովքեր նահատակվում են կյանքից կյաքն են փոխադրվում և ոչ թե մահանում։ Թեև մարդկությունը չի հասկանում, որ պատերազմները լուծում չեն , հետևաբար այս օրերին, հարգելով հիշատակը բոլոր նահատակներին, ողջունում ենք Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր զավակներին, բոլորն այն ազգերին, որ այս երկնքի տակ են ապրում՝ մաղթելով, որ Նովրուզը նոր օրեր բերի, և այդ նոր օրերի անունը խաղաղություն լինի։ Մեր աղոթքներում հիշում ենք բոլոր նահատակներին, հատկապես այն աղջիկներին, ովքեր իրենց դասերի ընթացքին նահատակվեցին՝ փոխադրվելով Աստծո գիրկը։ Նրանց բոլորի մայրերի արցունքը եթե աչքերի մեջ դադարի, նրանց հոգում չի դադարելու՝ հիշելով իրենց զավականերին։ Միայն միասնականությամբ կարող ենք հաղթել թշնամուն։

Ես մաղթում եմ, որ այս Նոր տարին լինի խաղաղության տարի։ Աստված թող խաղաղություն պարգևի աշխարհին, որպեսզի մեր մեծագույն մտահոգություններից մեկը վերջ գտնի մեր կյանքում»,- տեսաուղերձում ասել է Տեր Գրիգոր արքեպիսկոպոս Չիֆթճյանը։